A
A
Տնակներն այլևս չեն դիմանում (տեսանյութ)
Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից:
Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մեր ուսումնասիրություններով և մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: