Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար. մեկ զոհ, երեք վիրավոր

Հասարակություն
01c175e400bb8218304407d83c010f0f

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին:
Պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Ռոման Տիգրանյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։