Քաղաքապետ. «Դպրոցը առևտրի վայր չէ»
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևան կայցելեն շուրջ 13 երկրների ավելի քան 100 պատվիրակներ, այդ թվում մի շարք քաղաքապետեր:
Տոնակատարություններին ընադառաջ քաղաքապետը հանձնարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:
«Կոչ եմ անում, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, մասնավոր ու պետական հիմնարկները և քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև մեր բնակիչներն ակտիվորեն մասնակցեն շաբաթօրյակին: Քաղաքապետարանը կհոգա ու կապահովի նաև անհրաժեշտ պարագաներով» ,-նշել է Տարոն Մարգարյանը՝ հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Ընթացող աշխատանքներին զուգահեռ վերականգնված է նաև 2000 գծամետր մայթեզրյա հատված:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են նկարազարդման աշխատանքները մայրաքաղաքի կամարանցումներում և բակային տարածքներում:
«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու առաջարկի հետ կապված:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խսիտ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որևէ դեպք։
Հանձնարարվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների և նման այլ «Դպրոցը առևտրի վայր չէ: Նմանատիպ երևույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները և պատասխանատվության կենթարկվեն»,-նշել է քաղաքապետը: