Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չկարողացան հանդիպել քաղաքապետին (տեսանյութ)

Հասարակություն
508f517b07c93bb3e00d81da3437e133

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կրկին հյուրեր ուներ; Այս անգամ Սիլիկյան թաղամասի բնակիչներն էին , որոնց թույլ չտվեցին հանդիպել քաղաքապետին:

Նրանք վարձակալությամբ մշակում են պայմանագրով ստացած նախկին կոլտնտեսության հողերը: 15 հա հողը բաժանվել է 70 տնտեսության մեջ; Թեեւ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, սակայն բնակիչները պարզել են, որ իրենց մշակած հողերն արդեն տեր ունեն;


Ակցիայի մասնակիցներին զարմացնում է այն հանգամանքը, որ իրենց հողերից մի փոքր հեռու ամայի տարածություն է, սակայն աճուրդի է հանվել հենց կանաչ տարածքը;

Քաղաքապետարանի մոտ հավաքած բնակիչներին դրսում հանդիպեց Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական վարչության պետ Անդրանիկ Քասարյանը եւ խոստացավ, որ վաղը անձամբ կգնա դեպքի վայր ` իրավիճակին ծանոթանալու համար;