Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարավկովկասյան երկաթուղին օգնում է իր աշխատակիցներին

Հասարակություն
7aac10f0a7583a6a822be285873c6b63

Միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության սոցիալական փաթեթները կազմել է գրեթե 10 մլն. դրամ: Ընդ որում, այդ օգնությունը հատկացվում է մի քանի ուղղություններով. երեխայի ծնունդի առթիվ նշված ժամանակահատվածում ՀԿԵ-ն 28 աշխատակցի վճարել է ընդհանուր առմամբ 4.550.000 դրամի օգնություն:

Աշխատակիցների բուժման և աշխատակցի կամ ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ ընկերությունը տրամադրել է 1.210.000 դրամ, իսկ հոբելյանի, երեխայի առաջին դասարան հաճախելու և ամուսնության կապակցությամբ ընդանուր առմամբ 180 աշխատակից ստացել է 4.200.000 դրամի աջակցություն:

Այս մասին հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը։