Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծել են կոնսերվատորիայի դիմաց

Հասարակություն
eba7d1e2c59b489c69ff8b9409f35591

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ:

Պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.15-ին, հիշյալ վայրում, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան Բ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:

Նույն օրը, ժամը 21.00-ին, Արամ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։