Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախապատրաստվում են կորեական օլիմպիադային

Հասարակություն
195e5af838dfdcf516ddc8223323bb98

Հոկտեմբերի 15-24-ը Հարավային Կորեայում անցկացվելու է ՙԱստղագիտություն՚ առարկայի միջազգային օլիմպիադան։ Օլիմպիադայի նախօրեին՝ հոկտեմբերի 3-9-ը, մեր թիմի 6 անդամները և նրանց ղեկավարները նախապատրաստական պարապմունքներ կանցկացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում:

Պարապմունքները կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարի աջակցությամբ։

Ավելի վաղ մինչև միջազգային օլիմպիադաների մեկնելը հիմնադրամի՝ Ծաղկաձորում մեկշաբաթյա հագեցած պարապմունքներ են անցկացրել նաև մեր հանրապետության մաթեմատիկայի, կենսաբանության և քիմիայի ընտրանիները։ Ինչպես նշում են թիմերի ղեկավարները և անդամները, օլիմպիադաներում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է լրացուցիչ անընդմեջ աշխատանք: Իսկ օլիմպիադա մեկնելուց առաջ կազմակերպվող նման պարապմունքները հաջողության հասնելու լավագույն խթանն են:

Նշենք, որ մեր աշակերտները 2012 թվականին միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ` 1 արծաթե և 11 բրոնզե:
Այս մասին հայտնում է Հիմնադրամի մամլո ծառայությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112
E-mail: [email protected]
http://heh.am/