Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձի կծածի 143 դեպք

Հասարակություն
898c3832f0ff88c451e33e2f0a8a6c61

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի կծածի 143 դեպք, որից մեկը մահվան ելքով (հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Բաբկեն Խաչատրյանին օձը կծել է դաշտում, որը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին):

Այսպիսով` նշված ժամանակահատվածում օձի կծածից տուժած 43 քաղաքացի դիմել է Երևանի բժշկական հաստատություններ, 100-ը` մարզային բժշկական կենտրոններ. Արագածոտնի մարզ` 24, Արմավիրի մարզ` 22, Կոտայքի մարզ` 18, Տավուշի մարզ` 12, Վայոց ձորի մարզ` 9, Սյունիքի մարզ` 7, Արարատի մարզ` 7, Լոռու մարզ` 1:
Նշենք, որ 90 տուժածի ներարկվել է հակաթույն, 53-ին չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:

2010 թվականին օձի կծածի հետևանքով հոսպիտալացվել է 158 տուժած, որից 4-ը մահվան ելքով: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ է դիմել ևս 28-ը:

Անցյալ տարի արձանագրվել է օձի կծածի 220 դեպք, որից 2-ը մահվան ելքով:

Այս մասին հայտնում է ԱՆ-ը։