A
A
Նախարարը որսի՞ գնացել է 10 տարի առաջ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր Ազգային Ժողովում «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ բնապահպանների՝ իր հրաժարականի պահանջին։
«Ես շարունակում եմ մնալ իմ պաշտոնին, հրաժարական չեմ տվել և չեմ էլ պատրաստվում: Աշխատում եմ օրենսդրությամբ նախատեսված շրջանակներում»,-ասաց նախարարը:
Բնապահպանները ահազանգում էին, որ վտանգավոր է, երբ որսը հենց Բնապահպանության նախարարի նախասիրությունն է։
«Այո, այդպիսի նախասիրություն ունեցել եմ, սակայն վերջին անգամ որսորդություն արել եմ 10 տարի առաջ, իսկ Հայաստանում` 1 տարի առաջ, այն էլ ձկնորսություն»,-ասաց պարոն Հարությունյանը:
Նշենք, որ դեռեւս 2005 թվականին «Մեդիամաքսի» կողմից հրատարակվող «Ով ով է Հայաստանում» գրքում Արամ Հարությունյանի մասին տեղ էր գտել տեղեկություն, որ նրա նախասիրությունը որսն է: