Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործը ձգձգվում է

Հասարակություն
659f3ea75ea79dedbd15dd877ef1265f

Փաստաբան Վաղարշակ Գևորգյանն այսօրվանից «Հարսանքարի» գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նոր պաշտպանն է:

Նման որոշում կայացրեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Նոր պաշտպանը 2 շաբաթ ժամկետ խնդրեց երեք հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն դատարանը ողջամիտ համարեց մեկշաբաթյա ժամկետը և փաստաբանին ժամանակ տրամադրեց մինչև հաջորդ չորեքշաբթի, հոկտեմբերի 10-ը:

Դատարանը քննարկել է նաև մեղադրող Արթուր Դավթյանի առաջարկությունը շաբաթական երկու դատական նիստեր անցկացնելու մասին: Դատարանը որոշեց հոկտեմբերի 22-ից սկսած անցկացնել շաբաթական երկու նիստ՝ ներկայիս մեկի փոխարեն։

Այս անգամ էլ դատական նիստին չէին ներկայացել տուժողները, ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանն ու նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: