Ընտրական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջª Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկիª Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիքª Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջª Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկիª Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար Մասիս Փափագի Ղազարյանին և Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154/2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է մեղադրյալներ Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին առաջադրված մեղադրանքը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ համապատասխան որոշում կայացնելու համար£
Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն։