Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էռնեկյանը համակարգիչներ նվիրեց

Հասարակություն
9a2dc62da4ecac8756382f4ecebec457

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էռնեկյան՚» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնած ծրագիրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի կազմակերպիչներին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպել կրթական գործընթացը ժամանակի պահանջներին համահունչ` թույլ տալով աշակերտներին զարգացնել համակարգչային գիտելիքները և այդ ճանապարհով լինել առավել տեղեկացված: