Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղծի՞ք, թե...

Հասարակություն
8b5ad84d7506745e13538278ce6ee92e

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլը հաղթահարած «Compass band»-ը կեղծել է արդյո՞ք մասնակիցների տարիքը, ինչպես գրել է մամուլը։

«Compass band»-ի պրոդյուսերից եւ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից «Ա1+»-ին պարզել չհաջողվեց։ Պրոդյուսեր Զառա Պետրոսյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Գոհար Գասպարյանը Հայաստանում չէ։

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության ղեկավար Ռուբեն Թումանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք եւս խախտման վերաբերյալ ահազանգ են ստացել. «Հիմա ուսումնասիրում ենք, թե որքանով է հավաստի այն»:
Հիշեցնենք, որ «Compass band»-ը հաղթել է «Sweetie Baby» երգով։