Փրկարարներն օգնել են հիվանդ կնոջը
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղ. Աղայան 9 շենքի 75-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջեցնել՝ ծանրաքաշ լինելու պատճառով, և նրա տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը:
Փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1929 թ. ծնված Լիդա Բաբայանին: Վերջինս տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:
Կովը լճակում
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կով է ընկել լճակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները և գյուղի բնակիչները լճակից դուրս են բերել Մ. Ալեքսանյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունին:
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի վերջնամասում քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով կամրջից ցած:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կասեցրել են Տավուշի մարզի Դիլիջանի Կամարիսի 65 տան բնակիչ` 1986 թ. ծնված Արթուր Դավթյանի ինքնասպանության փորձը: