Դպրոցն ըստ Աշոտ Բլեյանի
Հոկտեմբերի 5 - ը ուսուցչի օրն է։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ այսօր դպրոցն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից գլխավորը ոգեղենության բացակայությունն է. «Այսօր դպրոցներին պակասում է ոգեղենությունը։ Եթե դու համակված չես այդ գաղափարով, չես կարող իրականացնել գաղափարը փոխանցելու առաքելությունը»։
Կրթահամալիրի տնօրենը անդրադառնալով ուսուցչի խնդիրներին նշեց.« Ուսուցիչը այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որի թվարկումը երկար ժամանակ կխլի, սակայն գլխավորներից մեկը դա չնչին աշխատավարձն է, որը, ինչքանով ես գիտեմ, առաջիկա 3 տարիներին չի փոփոխվելու»։
Ըստ Բլեյանի բոլոր կատարված դրական փոփոխությւոնները միայն կառուցվացքային են և ոչ բովանդակային. «Լուծվում է դպրոցների շենքային պայմանները, ջեռուցման խնդիրները , սակայն բովանդակային փոփխություն չի լինում։ Խնդիր է այն, թե ինչու՞ է սովորում մարդ։ Սովորում է 12 տարի գումարած 4 տարի, որ դառնա գործազուրկ, որ գնա Հայաստանից։ 12 տարին կարող էր առավելություն լինել, եթե այդ ընթացքում մարդը մասնագետ դառնար և կարողանար դրանով աշխատել»: