Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրող -գրախանութ կապը խզված է»

Հասարակություն
010ba116f225d4242d4bac838a59f4aa

Մի քանի ամիս առաջ ստեղծված «Կայարան» գրական ակումբը հրատարակում է գրական տարեգիրք, որի նպատակը ժամանակակից հայ արձակի գործերը ներկայացնել է։

«Կայարան» գրական ակումբի նախագահ և խմբագիր Սուսաննա Հարությունյանը նշեց,որ տարեգրքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է միջին սերնդի գրողների վրա։

Ժամանակակաից հեղինակները կարծում են, որ ստեղծվում է լավ գրականություն, որը չի պրոպագանդվում:

Ակումբի նպատակներից մեկն էլ՝ այսօր ստեղծվող գրականությունը ոչ միայն հայ ընթերցողին ներկայացնելն է,այլ նաև թարգմանությունների միջոցով համաշխարհային ճանաչելիության հասցնելը:

Արձակագիր, հրապարակախոս և դրամատուրգ Նելլի Շահնազարյանն ասում է. «Պետք է այս տպագրվող հեղինակների գործերը թարգմանվեն օտար լեզուներով և դուրս գան արտաքին շուկա, դա ինքնին արդեն շատ բան կարող է տալ հեղինակին, հեղինակը օրինակ կարող է դուր գալ որևէ արտասահմանյան հրատարակչի և տպագրվել օտար լեզվով»։

Ժամանակակաից հեղինակներից, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը գտնում է,որ չի կարելի կոնկրետ նպատակ դնել գրականության առաջ։ Նա նշում է, որ վաղուց անցել են մանիֆեստների ու հռչակագրերի ժամանակները և ցանկացած թեմա կարող է լինել գրողի ուշադրության կենտրոնում։

«Կայարան» գրական ակումբը նպատակ ունի իր շուրջն համախմբելու, թե արձակ ստեղծագործողներին, թե արձակը նախընտրող ընթերցողներին։

Արձակագիր Հովիկ Վարդումյանն էլ այս առումով ասաց. «Գրող-ընթերցող կապը խզված է,գրող -գրախանութ կապը խզված է,որովհետև գրախանութները վերացան։Այդ առումով ստեղծված ակումբը կոնկրետ ինձ համար մեծ արժեք ունի»: