Երբ Իվանիշվիլին ջավախքահայերին ուղի է ցույց տալիս
«Եթե այդպիսի բան իրականում ասվել է, ապա նմապանատիպ, առնվազն տարակուսանք առաջացնող, արտահայտությունը ռեցիդիվ է Գամսախուրդիայի «Վրաստանը միայն վրացիների համար» քաղաքականության, որի դառը պտուղները առ այսօր վայելում է Վրաստանը»,- այս բառերով է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի հարցազրույցին։
«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ռուսական New Times հանդեսին տված հարցազրույցում ասել էր. «Մենք` վրացիներս, շատ տարօրինակ ազգ ենք, շատ ենք կապված մեր հողին: Դա է մեր բնավորությունը: Տեսեք, օրինակ, այստեղ մեզ մոտ հայեր են ապրում: Իսկ ես պարզապես ապշում եմ` հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում»:
Արտակ Զաքարյանը հավելում է. « Մնում է հույս հայտնել, որ դա եվրոպական արժեհամակարգին հավատարիմ լինելու և ժողովորդավարությունը ամրապնդելու կարգախոսներով ընտրություններում հաղթած քաղաքական ուժի առաջնորդի լեզվի սայթաքում էր»: