Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ բաժին հասան «Շևրոլետ Ավեո»-ները

Հասարակություն
149d959223e75311d8fa41f7ceea0849

Ուսուցչի օրվա առթիվ, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար՝ Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արտուր Կարապետյանը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Շողիկ Բադալյանը և Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիլվա Բաբաջանյանը կառավարության ղեկավարի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Ավելի քան մեկ տասնյակ մանկավարժներ արժանացել են կառավարության ղեկավարի շնորհակալագրերին:

Ուսուցիչների մեծարման երեկոյի ընթացքում ամփոփվել են «Տարվա լավագույն...» ամենամյա հանրապետական մրցույթի արդյունքները:

«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթած Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցչուհի Անժելա Նազարեթյանին և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթած Սյունիքի մարզի Քաջարանի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Նորա Սարգսյանին վարչապետ Սարգսյանը հանձնել է «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենաների բանալիներ:

«Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող ճանաչված Արարատի մարզի Այգեզարդի Ա. Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարատ Մնացականյանին տրվել է համակարգչային տեխնիկա:

Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության մարզերի և մայրաքաղաքի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, մանկավարժներ, գիտության ու մշակույթի անվանի գործիչներ: