Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Ներսիսյանի դասախոսությունները վերծանված են

Մշակույթ

Խնկո Ապոր գրադարանում այսօր տեղի ունեցավ գրականագետ Լևոն Ներսիսյանի անտիկ շրջանի դասախոսությունների ժողովածու «Վերջին խոսք» խորագրով գրքի շնորհանդեսը:

Գրքի հրատարակության հեղինակային իրավունքը պատկանում է Խնկո Ապոր գրադարանի տնօրեն, Լևոն Ներսիսյանի ուսանողուհի Ռուզաննա Տոնոյանին:

«Ձայնագրությունները, որոնից վերծանվել են դասախոսությունները արվել են 1988-1991 թվականները», - ասաց Ռուզաննա Տոնոյանը` նշելով, որ ձայնագրությունները կատարել է ինքը ուսանող տարիներին:

Շնորհանդեսին ներկա էին Լևոն Ներսիսյանի ընկերները, բարեկամները:

Գրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մինչև օրս Լևոն Ներսիսյանի դասախոսությունները գրավոր պահպանված չեն եղել, առհասարակ, գրականագետը երբևէ գրի չէր առնում իր դասախոսությունները: