Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնակատար. «Ես կապված եմ եղել կրթօջախի հետ»

Հասարակություն
ba0d4fea6c3daf5e46c6389481695b1f

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո սեպտեմբերի 1-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեւորգ Սողոմոնյանը, մեկ ամիս անց, Սողոմոնյանին փոխարինեց Առուշանյանի այրին՝ Աննա Մնացականյանը:

Մամուլը բացասական լույսի ներքո անդրադարձավ այս փոփոխությանը, նշելով, որ Աննա Մնացականյանը Թերլեմեզյանի հետ որեւէ կապ չունի, բացի Նարեկ Առուշանյանի կինը լինելուց, գրվեց, որ նա չունի նաեւ մանկավարժական կրթություն:

«Մշակութային ընտանիքում եմ ծնվել՝ հայրս գրող էր, չնայած ուներ տեխնիկական կրթություն, մայրս Լիսիցյանների գերդաստանից է, կնքահայրս՝ Վիլյամ Սարոյանն է, ամուսնանալուց հետո էլ հայտնվել եմ մշակութային ընտանիքում: 14 տարի ամուսնուս հետ միասին բնակվել եմ Քոչարի 13 հասցեում՝ նկարիչների արվեստանոցների շենքում: Այսինքն՝ իրականության մեջ իմ ամբողջ մթնոլորտը եղել է մշակութային եւ նկարիչների հետ շատ հաճախ եմ նույն օդը շնչել»,-նշեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատարը ու փաստեր բերեց, թե ինչպես է տարիներ շարունակ կապված եղել կրթօջախի հետ եւ հիմա ինչ է փոխվել՝ իր գալուց հետո:

Մանրամասներն այստեղ