Բացել լրահոսը Փակել լրահոսը
erkrasharj
A A
Պաշտոնական

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք

Հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին (Գրինվիչի ժամանակով` հոկտեմբերի 29-ին ժամը 20։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.77⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։