A
A
Նախարարը դժգոհ է իր աշխատավարձից
«Դատավորների աշխատավարձը, ասվեց արդեն, որ եկող տարի չի բարձրանալու»,-այսօր տեղեկացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Աշխատավարձերի բարձրացումը նա անհրաժեշտ բայց ոչ բավարար է համարում իր ոլոտի խնդիրները լուծելու համար. «Առաջին ատյանի դատավորը ավելի շատ է ստանում, քան թե նախարարը, սա նորմալ չի»։
Նախարարը չի առաջարկում իջեցնել դատավորների աշխատավարձը, առաջարկում է. «էս ամբողջը պետք է նայել նույն հարթության մեջ»։
Նոր տարում, ըստ նրա, կլինեն բարեփոխումներ, որով աշխատավարձերի համամասնության հարցը կլուծվի։ «Մենք պիտի ընդունենք մի բան, որ ամենաբարձր աշխատավարձը նախագահինն է, հետո վարչապետինն ու Ազգային Ժողովի նախագահինն է եւ էդպես փորձենք իջնել»,-թեման ամփոփեց նախարարը։