Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկական գովազդի չափորոշիչները՝ պարզեցված

Հասարակություն
9e493945f567b94fe7b321d4e3a39e5e

Ազգային առողջապահության ինստիտուտում այսօր կայացավ «Հայաստանի հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները» գրքույկի շնորհանդեսը։ Գրքույկը կազմվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ։ Այն անվճար բաժանվել է բուժհաստատություններին։

Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը «Ա1+»-ին հայտնեց,որ գրքույկում բավականին պարզեցված ներկայացված են առողջապահական գովազդ պատրաստելու չափորոշիչները։

Այս գրքույկի լույսընծայումը նպատակ ունի կանխել գովազդի միջոցով սխալ տեղեկությունների տարածումը։

Ըստ Արմեն Սողոյանի՝ հաճախ հեռուստաեթերում հայտնվում է դեղի կամ բուժհաստատության մասին գովազդ, որը ոչ լիարժեք է լինում։

Հիմա արդեն, ըստ օրենքի, կկանխվի իրավաբանական և ֆիզիկական անձանց մոլորեցումը գովազդի միջոցով.« Գործնականում գովազդի թույլատվություն ստանալը առավելագույնս պարզեցված է ,բայց պահանջները որոնք սահմանված են բավականին խիստ պահանջներ են ,այսինքն գովազդատուն պարտավոր է լեզվի մասին օրենքը պահպանել, օրենքով արգելված նյութեր չտեղադրել գովազդի մեջ,որպիսի հետո խնդիրներ չունենան»։