Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խրտվիլակները՝ ոչնչացման եզրին

Հասարակություն
91f010df28c98e3b9c446f78b9c405f1

2013 թ պետական բյուջեով Կենդանաբանության թանգարանին նախատեսվում է հատկացնել է 3-4 մլն դրամ:

«Իհարկե, դա բավարար չէ: Մի քանի տասնյակ միլիոնի պետք է հասնի, ամբողջ ստենդերը պետք է փոխվեն»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բորիս Գաբրիելյանը:

Ազգային մեծ հարստություն պարունակող Կենդանաբանական թանգարանում տեղ են գտել Կարմիր գրքում գրանցված եւ Հայաստանում արդեն գոյություն չունեցող կենդանիների նմուշներ` օրինակ Սեւանի իշխանի՝ յաբանի եւ ձմեռային բախտակի տեսակները, Գեղամի արոսը:

Նմուշների պահպանման համար, այսօր թանգարանը հնարավորություն չունի: Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բորիս Գաբրիելյանը գտնում է, որ կառավարությունն պարտավոր է իրենց ամեն տարի գումար տրամադրել, թանգարանում տեղ գտած հարստությունը պահպանելու համար:

Երկար տարիներ պետության կողմից որեւէ օժանդակություն չստանալու արդյունքում թանգարանում պահպանվող հազվագյուտ սպիտակապոչ արծիվի պոչն արդեն չկա:

Թանգարանի աշխատակցուհի Կատարինա Համբարյանն առաջարկում է թանգարանին մեծ սառնարաններով ապահովվել` կաշվակեր միջատներին ոչնչացնելու համար;

Այսօր թանգարանը չունի օդափոխության համակարգ` ձմռանը ցուրտ է, ամառը` շոգ: Տնօրինությանը միայն ուրախացում է այն, որ երեբեւէ այցելունների պակաս չեն ունենում: Ի դեպ, այս թանգարանում արտասահմանյան այցելունները ցանկալի հյուրեր չեն , տնօրինությունն անհարմար է զգում իրենց պայմանների համար: