A
A
73 պատգամավոր նամակ են ստացել
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Հայաստանի 2013 թվականի բյուջեի նախագծում եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հոկտեմբերի 31-ին առաջարկություն է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցեներ ունեցող բոլոր 73 պատգամավորներին:
Առաջարկի նպատակը Հանրային հեռուստաընկերությանը պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացնելն ու նույն հեռուստաընկերության հաղորդումները առեւտրային գովազդից օրենքով ազատելն է: