Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառնացել է ատրճանակով

Հասարակություն
ff52aaf95214c35bc73ca8de6e93bb3b

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ, տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ:

Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռևս չպարզված երկու անձանց հետ, սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակների մոտ, պնևմատիկ ատրճանակի սպառնալիքի տակ, 22-ամյա մի երիտասարդից հափշտակել են 50 գրամանոց ոսկյա շղթա:

Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության:
Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։