Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկ էր պայթեցնելու, բայց ձերբակալվեց

Հասարակություն
cadf8456f91b25f15af3e7d48cd81fa5

Այսօր առավոտյան Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնացել է պայթեցնել Արտաշատ քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի մասնաճյուղի շենքը:

Այս մասին ահազանգ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները:

Ըստ ԱԻՆ մամլո հաղորդագրության՝ ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է: