Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը չե՞ն ազդում շուկայի վրա

Հասարակություն
f4111d2ea514143229b9e4a6b7b2f3c3

Հինգ հազար սիրիահայ ընտանիքների ժամանումը Հայաստան չի կարող անշարժ գույքի շուկայում որեւէ ազդեցություն ունենալ, մանավանդ, որ այդ մարդկանց հիմնական մասը Սիրիայում դրությունը բարելավվելու դեպքում պատրաստվում են վերադառնալ։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը։

«Մանավանդ, որ ամսական հինգ հազարի հակառակ գործընթաց է գնում՝ ՀՀ-ւց արտագաղթում են։ Տարեկան 5 հազարը ի՞նչ փոփոխություն պետք է բերի», - նշեց պարոն Բաղդասարյանը։

Ընդհանրապես, ըստ նրա անշարժ գույքի ոլորտում վերջին ամիսներին արմատական փոփոխություններ տեղի չեն ունենում։

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե որքանո՞վ է ազդում նախընտրական մթնոլորտը անշարժ գույքի շուկայի վրա, «Ակցեռնի» տնօրենը նշեց՝ միանշանակ բացասաբար։

«Մարդկանց մտածելակերպից է։ Ընտրություններից առաջ մարդիկ գերադասում են խուսափել անշարժ գույքի մեջ ներդրումներ անելուց», - ասաց նա՝ ընդգծելով, որ ասվածը հիմնականում վերաբերում է ոչ թե բնակարաններին, այլ կոմերցիոն բնույթի անշարժ գույքին։

Ըստ նրա, մարդիկ սպասում են ընտրությունների հեղհեղուկ շրջանի ավարտին, որից հետո որոշում, թե որ ոլորտում նախագծեն իրենց բիզնեսը հետագա հինգ տարիների կտրվածքով։