Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար մանկատան մոտ

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Այսօր՝ ժամը 08.52-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մանկատան մոտ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է բուժօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ՄԵՐՍԵԴԵՍ ML600» մակնիշի 58 NM 555 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Շահինյան ծնված 1967թ.):

Այդ մեքենան էլ վրաերթի է ենթարկել 1991թ. ծնված Լուիզա Բաղրամյանին, 1991թ. ծնված Զավեն Բաղջյանին և 1966թ. ծնված Վարուժան Շահինյանին:

Լ. Բաղրամյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Վ. Շահինյանը և Զ. Բաղջյանը տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։