Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերել են անօգնական վիճակում

Հասարակություն
c0b083027c9960380d99d10f7defb13b

Նոյեմբերի 4-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության 6 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:     

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1937 թ. ծնված Յուլյա Նեժելյուկային: Վերջինիս շտապօգնության ծառայության աշխատակիցները ցուցաբերել են համապատախան բուժօգնություն:

Փրկարարներն օգնում են անօգնական կնոջը

 Նոյեմբերի 4-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ  Երևանի Բակունցի 1 շենքի 29-րդ բնակարանի բնակչուհի' 1948 թ. ծնված Ժաննա Սաղոյանը հիվանդ, անօգնական վիճակում ընկած է տան հատակին և նրան ննջասենյակ տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը' պարամեդիկներով:

Փրկարարները Ժ. Սաղոյանին տեղափոխել են անկողին:

Օգնում են փրկարարները

 Նոյեմբերի 4-ին, ժամը 20.24-ին տեղե­կություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան 29 տան բնակչուհի' 1979 թ. ծնված Թամարա Մի­նաս­յանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և փակվել է բնակարանում, նրան ան­հրա­ժեշտ է ցուցաբերել համապատասխան բուժօգնություն ու դուռը բա­ցե­լու համար անհրաժեշտ է փրկարարնե­րի օգնությունը:     

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են տան դարպասը, իսկ տան դուռը բացել է Թ. Մինասյանի մայրը և աղջկան հանձնել շտապօգնության աշխատակիցների խնամքին:

 Անբարենպաստ եղանակային պայմաններ

Նոյեմբերի 4-ին, ժամը 21.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Երազ» մակնիշի 15 ԼՍ 077 պ/հ ավտոմեքենան (3 ուղևորներով' 1 տղամարդ և 2 կին) խափանվել է և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներին ապահովել են տաք հագուստով և կանչել ավտոքարշակ, որի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխվել է մոտակա գյուղ:

Այս մասին հայտնում  է ԱԻՆ-ը։