Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծկռտուք եւ իրարանցում Խոսրովի ճամփին

Հասարակություն
22c5f9b9df4d31e05928861613a47ebb

Խոսրվի անտառ գնալու ճանապարհին բախում է տեղի ունեցել բնապահպան ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ։

Մոտ 10 բնապահպան, որոնց մեջ են նաև Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսեսյանը, փակել են ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվում էին արգելոցի «Խոսրով» տեղամաս։ Այստեղ նախատեսված է խորհրդակցություն անցկացնել։

«Ա1+»-ի փոխանցմամբ ակտիվիստները գրեթե հայտնվել էին ավտոբուսի անիվների տակ, իսկ նրանցից մեկը բարձրացել էր ավտոբուսի տանիքին՝ խոչընդոտելով ավտոբուսի շարժը։

Բնապահպան ակտիվիստներն իրենց այս քայլով պահանջում են խորհրդակցություններում իրենց ևս ընդգրկել։

Բախման վայրում է գտնվում նաև Արարատի մարզի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Աշոտ Մկրտչյանը։

Ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը համոզված է, որ իրենց դիտավորյալ չեն հրավիրել այդ խորհրդակցությանը։

«Մենք համոզված ենք, որ  քննարկվելու է արգելոցի «Գառնի» տեղամասում իրականացվող ապօրինի շինարարության օրինականացման հարցը։ Այդ շինությունը պատկանում է Հովիկ Աբրահամյանին»,- ասաց Մարիամ Սուխուդյանը։

Սկզբում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները լրագրողներին թույլ չէին տալիս դուրս գալ ավտոբուսից՝ միջադեպը չլուսաբանելու համար։ Սակայն տեսնելով, որ իրավիճակն անկառավարելի է դարձել, բոլորը դուրս են եկել ավտոբուսից և սպասում են Բնապահպանության նախարարի ժամանելուն՝ խնդիրը կարգավորելու համար։

Հենց այս պահին «Ա1+»-ի թղթակիցը հայտնեց, որ նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել, որ «Խոսրովի անտառ» արգելոցում կազմակերպված խորհրդակցություններին մասնակցեն նաև ավտոբուսի ընթացքը խոչընդոտող բնապահպանները։

Այժմ նրանք միասին ուղևորվում են արգելոց։

«Մեզ պաշտոնապես չեն դիմել»

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հերքեց երիտասարդ բնապահպանների այն հայտարարությունը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում խորհրդակցությունը գաղտնի է հրավիրվել։

«Մենք դեռ անցած շաբաթ տեղեկատվություն էինք տարածել, որ այսօրվա ֆորմատն այսպիսինն է՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող մասնագետների ու գիտնականների հետ միասին քննարկելու ենք օրենսդրական խնդիրներ, այսինքն` կլինի զուտ մասնագիտական քննարկում, իսկ հանրային հատվածի հետ մեր հանդիպումները կլինեն առանձին»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարը` ավելացնելով, որ երիտսարդ բնապահպանները պաշտոնապես չեն դիմել նախարարությանը` հանդիպմանը մասնակցելու համար:


Քննարկման ընթացքում, մասնավորապես քննարկվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը դարձնել տուրիզմի կենտրոն: «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ նախագահ Գոհար Օգանեզովան դեմ է այդ գաղափարին: Ըստ նրա` «Խոսրովի անտառ»-ի կենսաբազմազանությունը բավականին քիչ է դրա համար. «Ստացվում է մենք իրենց նույն ճանապարհներով ման ենք գալու ու խանգարելու ենք նրանց կյանքը: Այս Հայաստանում չպետք է ինի գոնե երկու տեղ, որտեղ կենդանին իրեն զգա հանգիստ, որ նա զգա` դա իր տունն է:

«Խոսրովի անտառի» ու բնապահպանական այլ հարցերի շուրջ նախարար Արամ Հարությունյանը խոստացավ քննարկումենրը շարունակել ու քննարկել ներկայացված առաջարկները: