Զինվորը հիվանդ է (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Տավուշի մարզի Սև Քար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը։
Նրա խոսքերով, 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով՝ հայրենի «արհեստավարժ» բժիշկները այդքան ժամանակ կարծում էին, որ երիտասարդի մոտ դեղնախտ է:
Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնել են, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է և արժե 67000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով:
Մանրամասները «Չենք լռելու» նախաձեռնության տեսանյութում։
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն