A
A
Արտահերթ ժողով են արել
Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով :
Օրակարգում եղել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահի և տնօրենի ընտրության հարցերը:
Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, իսկ տնօրեն՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:
Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։