Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ էր ուզել Անդրեասյանը

Հասարակություն
caca09b6d9023a40fba3c10d6f089c6c

«Մեր կյանքում որեւէ ավելացում տեղի չի ունեցել: Հաշվի առնելով, թե ինչ էինք մենք խնդրել, չգիտեմ... այնպես ստացվեց, որ ինչ-որ տարօրինակ հաստիքներ էինք մենք խնդրել: Օրենքով կա՝ աուդիտոր է պետք: Իրականում ուզել էինք մի բան, որի համար մեր պետությունը ստորագրել է պարտավորություն, որ պետք է անի: Խոշտանգումների դեմ կոնվենցիայի անդամ երկիր ենք մենք: ՄԻՊ-ի վրա օրենքով դրված է ազգային կանխարգելման մեխանիզմներ»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2013-ի բյուջեի նախագծով ՄԻՊ-ի ֆինանսավորումը ներկայացնելու ժամանակ խիստ բորբոքված այսպիսի ելույթ ունեցավ:

Անցյալ տարվա բյուջեի համեմատությամբ այս տարվա նախագծով ՄԻՊ-ի ֆինանսավորումն ավելացել է ընդամնեը 3 մլն դրամով՝ 176 մլն դրամ է կազմել: Նա պահանջեց, խնդրեց, որ իրենց տան գոնե լրացուցիչ 11 մլն 817 հազար 300 դրամ: Իրենց կամավորներն արդեն հրաժարվում են բարեգործական հիմունքներով աշխատել պետության համար: Կարեն Անդրեասյանը պաշտոնապես հայտարարեց՝ «2013-ը կլինի վերջին տարին գոնե իմ պաշտոնավարման ժամանակ, որ մենք կփորձենք մեր օրենսդրական եւ Սահմանադրական պարտականությունները կատարել օտարերկրյա կազմակերպությունների դրամաշնորհներով, նրանց խնդրելով, դռնեդոռ գնալով»:

Մանրամասներն` այստեղ