A
A
Ինչո՞ւ է հետաձգվել «Արարատի» հանդիպումը
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է հետաձգվել իր թիմի հաջորդ հանդիպումը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից զանգահարել են ակումբ եւ տեղեկացրել, որ «Գանձասարի» հետ խաղը նոյեմբերի 10-ից տեղափոխվել է նոյեմբերի 11, իսկ թե ինչու, իմ համար պարզ չէ: Մենք խնդրի առաջ ենք կանգնել, որովհետեւ երեք խաղ անցկացնում ենք մրցակցի հարկի տակ, իսկ «Գանձասարը», հակառակը, խաղում է իր դաշտում: Եթե մի բան արվում է, ապա պետք է հաշվի առնել երկու թիմերի շահերը» - նշեց մասնագետը:
Հարկ է նշել, որ Հայաստանի առաջնության խաղերը հաճախ են տեղափոխվել այս տարի: Մասնավորապես, հետաձգվել են 1-ին, 6-րդ, 11-րդ, 12-րդ, 18-րդ, 23-րդ, 26-րդ եւ ահա, 29-րդ տուրի մի քանի հանդիպումները: