A
A
ՀԱԿ երիտասարդների վճիռն անփոփոխ մնաց (տեսանյութ)
Ա1+-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։
Հիշեցնենք Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Սարգիս Գեւորգյանը 2011-ի օգոստոսի 9-ին Երեւանում ոստիկանների հետ վիճաբանության պատճառով դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման։
«Ա1+»-ի թղթակիցը նշեց, որ այսօրվա դատական նիստին ներկա չէին ոչ ամբաստանյալները, ոչ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։ Ներկա էր միայն երիտասարդների պաշտպան Ստեփան Ոսկանյանը, որն էլ «Ա1+» -ին ասաց, որ վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։
Այս պահին Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ցույց՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների։