Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները թունավորվել են ռեժիմի խախտման պատճառով

Հասարակություն
bc8fc5e5e3d25f2ff6feecb4608df38f

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ, «Ա1+»-ին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:

Նշվում է, որ ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել, իսկ մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ: