Սիրիահայերը Երևանում իրենց հավաքատեղին ունեն (տեսանյութ)
Սիրիայից մոտ 4 ամիս առաջ հայրենիք տեղափոխված Լիզա Վարդանյանը իր որդու հետ գրեթե ամեն օր այցելում է Սպիտակ ակումբ: Հենց այս ակումբում են հավքավում են Սիրիայից ժամանած հայերը։ Տիկին Լիզայի խոսքերով այստեղ իրենք կարծես Հալեպում լինեն։
«Գիտենք, որ եթե այստեղ գանք մեր ընկերներին, բարեկամներին կտեսնենք։ Խոսում ենք Սիրիայից, քննարկում ենք վերջին նորությունները»,-ասաց տիկին Վարդանյանը։
Տիկին Լիզան իր ամուսնու և երեխաների հետ որոշել է այլևս չվերադառնալ Սիրիա, չնայած, որ այնտեղ թողել են իրենց տունը, ունեցվածքն ու աշխատանքը:
Նա վսատեհեցնում է, որ հայրենիքում իրենց լավ են ընդունել։ Ձեռք են բերել նոր ծանոթներ, ընկերներ: Այստեղի կյանքին հարմերվել են նաեւ նրանց 3 երեխաները, որոնք առանց որեւէ բարդույթի դպրոց են հաճախում:
Վարդանյանների ընտանիքը Հայաստանում հասցրել է նաեւ աշխատանք գտնել եւ բնակարան գնել՝ չվաճառելով նաեւ Սիրիայի տունը։
Ի տարբերություն իր հայրենակիցների, վաճառական Վազգեն Դավուդյանը մեծ դժվարությամբ է կարողացել է միայն բնակարան վարձել: Ասում է, երբ իմանում են Սիրիայից են, վարձի գինը միանգամից բարձրացնում են, իսկ աշխատանքի խնդիրը դեռ լուծված չէ:
«Մեզ համար գործ չկա այստեղ, եթե որ գործ լիներ շատ լավ կլիներ»,-նշեց պարոն Դավուդյանը:
Թե պարոն Դավուդյանը, և թե տիկին Վարդանյանը հավաստիացնում են, որ ի տարեբերություն Սիրիայի, Հայաստանում ապրելը շատ թանկ է: