Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը միշտ էլ տեղում չէ» (տեսանյութ)

Հասարակություն
92ef65f4d2003ceea62d023a4a7bdcee

Թեև Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով բացակայում է երկրից, սակայն նրա նստավայրի մոտ միանգամից երկու բողքի ակցիա էր ընթանում:

«Սերժ Սարգսյանը երբեք իր տեղում չի լինում անգամ երբ ֆիզիկապես նստած է լինում նախագահական նստավայրում։ Հենց այստեղ հավաքվելը ավելի շատ սիմվոլիկ է, քանի որ ախտահարված համակարգի գլուխը հենց նա է»,- այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ հայտարարեց բանակում խաղաղ պայմաններում զոհված սպա Արտակ Նազարյանի քույրը ` Ծովինար Նազարյանը։

Արտակ Նազարյանի հարազատներին այսօր միացել էին նաեւ նույն քրեական գործով մեղադրյալի աթոռին հայտնված զինծառայողների հարազատները:

Արտակ Նազարյանի հետ նույն զորամասում ծառայող Մխիթար Մխիթարյանն արդեն 2 տարի 4 ամիս է կալանավորված է՝ ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Մխիթարի հայրը ` Մանվել Մխիթարյանը գտնում է, որ իր որդուն անհիմն են ձերբակալել: Նա նույնպես այն կարծիքին է, որ Արտակ Նազարյանին սպանել են, սակայն վստահ է, որ իրական մեղավորներն ազատության մեջ են:

Թե սպանված Արտակ Նազարյանի, եւ թե մեղադրյալի աթոռին հայնտված զինվորների հարազատները համոզված են, որ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կնպաստի գործի բացահայտմանը:

«Հայաստանում բոլոր հարցերը լուծում են ստանում միայն Սերժ Սարգսյանի որոշմամբ»,- ընդգծեց Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը:

Արտակ Նազարյանի գործով արդարություն պահանջողներին այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ միացան նաեւ ՀԱԿ-ի անդամներն ու համակիրները: Նրանք պահանջում էին ազատ արձակել 6 տարի ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին եւ արդարացնել 2 տարվա ազատզրկման դատապարտված մյուս 3 երիտասրդներին՝ Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարպետյանին եւ Սարգիս Գեւորգյանին: