Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ետ բերեք Վանո Սիրադեղյանին» (տեսանյութ)

Հասարակություն
10695b05e10d6b100e0be65db695ffd8

Վանո Սիրադեղյանն այսօր դառնում է 66 տարեկան: 2000 թվականի մայիսից ՆԳ նախկին նախարարը ապրում է Հայաստանից դուրս քրեական մեղադրանքների արդյունքում հետապնդման ենթարկվելու պատճառով:

Ֆեյսբուքյան 7231 օգտատեր այսօր իշխանություններից պահանջում է ստեղծել մթնոլորտ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: «Վանո Սիրադեղյանի վերադարձով կփոխվի երկրի հասարակական բարոյական մթնոլորտը, մինչդեռ այսօր Հայաստանը մեծ դեպրեսիայի մեջ է:

Մենք հասարակական բարոյական ինքնությունը վերադարձնելու խնդիր ունենք, Վանո Սիրադեղյանի վերադարձով շատ մաքուր էջ կբացվի, շատերը կհասկանան` ճշմարտ խոսք ասելը պատիժ չի ենթադրում, օդ կգա Հայաստան, իսկ մենք այսօր օդի պակաս ունենք»,-այսօր հայտարարել է «Ելք» նախաձեռնող խմբի անդամ Վարդուհի Սիմոնյանը:

Խումբն այսօր տարածել է մի հայտարարություն, որտեղ ասված է. «Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին ընդառաջ գնալ 7000-ից ավելի քաղաքացիների ստորագրություններով վավերացված պահանջին, որովհետև անհասկանալի է այն քաղաքական միավորների գոյությունը, որոնք չեն արտահայտում հստակ ձևակերպված հանրային պահանջարկը:

Սա ոչ միայն մեկ անձի պաշտպանության խնդիր է, այլև հույս՝ վերագտնելու երկրի խարխլված բարոյահոգեբանական ինքնությունը, քրիստոնեական արժեհամակարգը»: