Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աղբ եթերից» մրցանակաբաշխությունը կմեկնարկի վաղը

Հասարակություն
097717d34d399997bee95aa7d1b2b92c

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անց է կացնելու «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության կանոնները չեն փոխվել. ինչպես և նախորդ տարի, բոլոր հաղթողներին փոստի միջոցով ուղարկվելու է հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար: Նախաձեռնությունը հաղթող հեռուստաընկերությունների ղեկավարությանը խնդրելու է գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային և մաքրել եթերը այն ողողած աղբից:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն