Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել է արգելապատնեշին

Հասարակություն

Նոյեմբերի 14-ին ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում՝ Աշտարակի կամրջի մոտ, տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 77 QQ 755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել երկաթե արգելապատնեշին: Պատահարի հետևանքով 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: