Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԳԱԱ-ն կնշի իր 70-ամյա հոբելյանը

Հասարակություն
fe7052be25104d9bd1684220440300b4

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նոյեմբերի 14-ի նախագահության նիստում որոշում ընդունվեց 2013թ. ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին: Տոնական միջոցառումների շարքում կլինեն ժողովածուների հրատարակումներ, հատուկ բուկլետների թողարկումներ եւ հոբելյանական ցուցահանդեսի անցկացում:

Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թ-ից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի հիման վրա: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին:

1947-1993 թթ. ակադեմիան ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը:

1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ