Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարներ Երեւանում

Հասարակություն
fe1f9523c0c793a83642449d6f194eb1

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, Ազատության պողոտայում իրար են բախվել «Տոյոտա Վինդոմ» և «Դեյու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Դեյու Նեքսիա»-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Սեբաստիայի և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Բախման հետևանքով վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 22.45-ին, Գայի պողոտայի և Սաֆարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Սուբարու Ֆորեստեր» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

«Սուբարու Ֆորեստեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։