Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճաղավանդակները բոյկոտի պատճառ

Հասարակություն
44a693a368a339cc707abe355331800e

Այսօր հերթական անգամ հետաձգվել է ցմահ ազատազրկման դատապարտվածներ Արարատ Մուրադխանյանի, Արտակ Ճաղարյանի եւ Հովհաննես Մանուկյանի փախուստի գործով դատավարությունը:
Դատական նիստը տեղի էր ունենում արտագնա կարգով «Նուբարաշեն» ՔՀԿ-ում։

Արարատ Մուրադխանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը այսօր լքել է դատական նիստը՝ նշելով, որ ամբաստանյալներին նվաստացնում են։
Ամբաստանյալները դատական նիստին ընթացքում գտնվում են ճաղավանդակներում։ Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը նախորդ նիստում բավարարել էր պաշտպանների միայն մեկ միջնորդությունը՝ այս դատական նիստին նրանք մասնակցում էին առանց ձեռնաշղթաների։

Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։
Պաշտպանները, սակայն, նշում են, որ այնքան ժամանակ են բոյկոտելու դատական նիստերը, մինչեւ ամբաստանյակները դատական նիստին մասնակցեն ճաղավանդակներից դուրս։