Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժող. «Հարսնաքարում» հարձակվողները շատ էին (տեսանյութ)

Հասարակություն
bf90bc7b863347fc14ff58492127099e

«Սթափվելուց հետո տեսա Վահե Ավետյանը ընկած էր ինձանից մի վեց մետր հեռավարության վրա եւ չէր արձագանքում՝ միայն խռռացնում էր»,- այսօր իր ցուցմունքում նշեց «Հարսնաքարի» գործով տուժող Գարիկ Սողոմոնյանը։

Տուժողը նաեւ նշեց, որ երբ ինքը ուշքի է եկել, քթից արյուն է եկել, սակայն կարողացել է ջուր ճարել Վահեի համար եւ ընկերների հետ տեղափոխել հիվանդանոց։

Սակայն, նրա խոսքերով, նրանց բռնության ենթարկողները վեց հոգի չեն եղել, այլ երկու անգամ ավել եւ տեսնելու դեպքում նրանց կարող է ճանաչել։

Նրա խոսքերով՝ երբ վիճաբանությունից հետո գնացել է բակ , մարդկանց թիվը ավելացել է։

Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Վահեն հարցրել է մատուցող Դավիթ Ադամյանից՝ միգուցե գլխարկով էլ է արգելվում մտնել ռեստորանային համալիր: Դրանից առաջ նրան թույլ չէին տվել մարզական հագուստով մտնել ներս,եւ նա գնացել էր փոխելու այն։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով Վահե Ավետյանը մահացել է։