24 տարի առանց սանհանգույցի (տեսանյութ)
Չարբախի հանրակացարանի բնակիչները արդեն կորցրել են մարդավայել ապրելու հույսը: Այստեղ բնակեցվել են ադրբեջանահայ փախստականները, որոնք արդեն 24 տարի հույսով սպասում են, որ երբևէ սեփական տանիք կունենան: 36 ընտանիք ստիպված են օգտվել մեկ սանհանգույցից:
Հանրակացարանի բնակչուհի Իրինա Գալոյանը ասում է.«Իմ ամուսինը առաջին կարգի հաշմանդամ է, նա դժվարությամբ է հասնում զուգարան,իսկ հերթի պատճառով հաճախ ստիպված է լինում ժամերով սպասել»:
Բոլոր բնակիչներն իրենց օրվա ուտելիքը պատրաստում են հանրակացարանի միջանցքում՝ սենյակներում պայմաններ եւ տեղ չլինելու պատճառով: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է 15 քառ մետր տարածք՝ նույնիսկ 6 անձից բաղկացածներին:
Նրանք շարունակ դիմել են տարբեր պատկան մարմինների, սակայն ստացել են մեկ պատասխան.«Փախստականի կոմիտեին դիմել ենք, տարածքային դիմել ենք, վարչապետին դիմել ենք,Սերժ Սարգսյանին դիմել ենք ոչ մի արդյունք,տարածքայինը մեզ պատասխանումա,որ մեզ բյուջե չկա փող չկա, որ տուն սարքենք բաժանենք»:
Այստեղ ժամանակավորապես ապաստան տալու հենց առաջին օրից փախսատականներին խոստացել են ապահովել բնակարաններով; Մինչ օրս այս մարդիկ որևէ տեղ գրացված չեն:
Սիմա Առուստամովան ասում է, որ տարիներ շարունակ իրենց խաբել են սուտ խոստումներով.« Հեսա կլինի ,2011 թվին կլինի ,201212 թվին կլինի, սենց էլ շարունակվումա»:
Այս մարդկանց խոսքերով իրենց կյանքը դժոխքի են վերածել նույն հարկի տակ իրենց հետ ապրող տարատեսակ կրծողները: Նրանք ասում են որ հարկի երեխաները սարսափում են, քանի որ առնետներն ու մկները վազում են նրանց ոտքերի տակով,նաև կծում են:
Նախկին ուսուցչուհի 75 ամյա Նորա Բաբախանյանը չի վստահում Հայաստանի իշխանություններին, եւ այևս չի հավատում, որ երբևէ տանիք կունենա:Նա վրդովված է՝ ինչպես կարելի է այսքան տարի պատմական հայրենիքում փախստական լինել: