Լեոնիդները կանաչ հետք կթողնեն
Այս գիշեր Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլն է։
Ինչպես արդեն տեղեկացվել ՝, նոյեմբերի 8-22-ին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այս` նոյեմբերի 17-18, գիշերն այն կհասնի իր առավելագույն փուլին, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ:
Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր:
Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ:
Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ:
Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու: Օրինակ, Երևանի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը:
Հայտնում է Հայկական աստղագիտական ընկերությունը։