Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիակ լոգասենյակի բազմոցին

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Նոյեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, «շտապօգնության» 1-03 ծառայությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջրաշատի փողոցի թիվ 90 տանը շմոլ գազի թունավորումից մահացել է 23-ամյա Կարեն Ֆանարջյանը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան լոգասենյակի բազմոցին հայտնաբերել է Կ. Ֆանարջյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: