Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզապես քնած էր

Հասարակություն
c0b083027c9960380d99d10f7defb13b

Նոյեմբերի 19-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի 14 շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:
Մինչ փրկարարների ժամանումը հարազատները բացել են բնակարանի դուռը և ներսում, քնած վիճակում, հայտնաբերել 1927 թ. ծնված Ա. Գրիգորյանին:

Դի Արտաշատի ջրանցքում

Նոյեմբերի 19-ին, ժամը 12.58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի 4-րդ տան հետնամասում` Արտաշատի ջրանցքում, հայտնաբերվել է դիակ:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:
Փրկարարները ջրից դուրս են բերել 45-50 տարեկան անձը չպարզված տղամարդու դիակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։